Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըi և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում են անցկացնում, փոխանցում է Ria Novosti-ն։
«Նախագահներն ու վարչապետը խոսում են երեքով»,- ասել է Պեսկովը։
Գագաթաժողովն ընթանում է Սոչիի «Русь» առողջարանում, որտեղ, ինչպես եւ Բոչարով ռուչեյ նստավայրում, Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։