211652_close_icon
views-count2101 դիտում article-date 21:23 31-10-2022

ՌԴ խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է կատարի. Պուտինը՝ Ալիևին. Արմենպրես

Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակն է ապահովել 2020 և 2021 թվականներին բոլոր պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հանդիպումը կարևոր է։ Այս հանդիպման նպատակը, ինչպես տեսնում եմ, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը զգալի, կարեւոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում,և այժմ մեր խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է անի, և այդ գնահատականների համար շնորհակալ եմ ձեզ»,- նշել է Պուտինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր