211652_close_icon
views-count21275 դիտում article-date 19:21 31-10-2022

Երևանում՝ Արցախի պողոտայում, «Մահվան դիտահոր» անունը ստացած դիտահորի կափարիչը վերջապես տեղադրվեց. պարեկների գործը մի քիչ թեթևացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողների ահազանգով SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Արցախի պողոտայում տևական ժամանակ «Մահվան  դիտահոր» անունը ստացած հատվածի պատճառով տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին, երբ ընթերցողները հայտնել էին, որ դիտահորի բաց լինելու պատճառով քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասներ, վթարի են ենթարկվել ու հայտնվել հիվանդանոցներում։

Հրապարակումից կարճ ժաանակ անց Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը օպերատիվորեն արձագանքեցին հրապարակմանը, ու այսօր արդեն բաց դիտահորը փակվեց. տեղադրվեց կափարիչը։

Մնում է՝ այն երկար ժամանակ մնա, իսկ դիտահորից մի քանի մետր հեռավորության վրա, չգիտես ինչու, Երևանի քաղաքապետարաի ու Էրեբունու թաղապետարանի «հեռատես» չինովնիկները չեն նկատել վտանգավոր մեկ այլ դիտահոր, որը պակաս վթարներ չի ստեղծում վարորդների համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն էին արտահայտել՝ ասելով, որ 2 ամսից ավելի է՝ Արցախի պողոտայում բաց դիտահորը իսկական պատուհաս է դարձել իրենց համար։ 

Հոկտեմբերի 30-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև ավտոմեքենա են վարում, ասել էին. «Էս լուկը փորձանք է դառել, մանավանդ գիշերային ժամերին։ Երբ բացակայում է արտաքին լուսավորությունը, ավտոմեքենաներ ու մոպեդներ են, որ անդազահան են լինում։ Չգիտենք՝ ով է պատասխանատու, ով պետք է դրա դեմն առնի։ Լրիվ անտերություն։ Էրեբունու թաղապետարան էլ ենք ահազանգել, բաց ոչ մի դրական արձագանք։ Արդեն մեր հեռախոսահամարներն անգիր գիտեն։ Զանգում ենք, չեն պատասխանում։ Մարդիկ էս դիտահորի պատճառով ընկել են հիվանդանոցները։ Ո՞վ է փոխհատուցելու էդ մարդկանց առողջական ծախսերը, չգիտենք։ Եթե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն երևանցիներիս նկատմամբ, ապա օրերի հարց է, որ էս՝ արդեն «Մահվան դիտահոր» անունը ստացած թնջուկի հարցը լուծեն, հակառակ դեպքում քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաները կարան դառնան վիճակագիր ու գան էս դիտահորի մոտ, մի աթոռ դնեն ու գրանցեն, թե ժամում քանի ավտոմեքենա է վթարի ենթարկվում»։

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ եթե տարբեր օրերի, տարբեր ժամերի նշված վայրում բաց դիտահորի պատճառով դեպքեր տեղի չեն ունենում, դա շնորհիվ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարտակների պարեկների է, քանի որ նրանք այդ հատվածում ծառայություն են կատարում՝ շատ դեպքերում վարորդներին զգուշացնելով, որ դիտահորը բաց է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր