211652_close_icon
views-count58728 դիտում article-date 17:49 31-10-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու «06»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Արթուր Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Արտակ Ղ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Վիրաբյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր