211652_close_icon
views-count21202 դիտում article-date 22:43 30-10-2022

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս աղվանատունեցի Արզուման Շմավոնյանի շիրիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում էին հավաքվել ոչ միայն գյուղի բնակչները այլև հյուրեր Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, նաև Արցախից:

Այդ օրը լրանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արզուման Շմավոնյանի մահվան 2-րդ տարելիցը:

Մինչ կխնկարկեին ու ծաղիկներ կխոնարհեին հերոսի հոգու խաղաղության համար աղոթք հնչեցրեց հոգևոր հովիվը: 

Արցախյան 44-օրյա պատերազմը իր հերոսները տվեց նաև Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղը:

Թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարում  կենացմահու կռիվ է տվել նաև Աղավնատուն գյուղի բնակիչ Արզուման Շմավոնյանը:

Գրեթե ամեն օր լեգենդ դարձած հերոսի շիրիմին են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նաև զինակից և հերոսին անծանոթ մարդիկ: 

Նրանք ծաղիկներ են խոնարհում ու  խնկարկում  հերոսի շիրիմին ու ամեն անգամ հիշում նրա կարճ, բայց հերոսական կյանքը:

Նրան ճանաչողներն էլ ասում են. «Իսկական խաղաղություն էր նրա հայացքը, ասես  Աստվածաշնչյան աղավնու նման լուր բերող լիներ»:

Ցավոք, դաժան պատերազմը իր սև գործն արեց ու երբ բանակ էր գնում, ընկերներին ասում էր. «Ուրախ  ու հպարտ եմ, որ Արցախում եմ ծառայելու, որ էնտեղ ծառայող հերոս, առյուծ ու արծիվ տղերքի նման անառիկ ենք պահելու առաջնագիծը: Ու որպես Աղվանատան բնակիչ, միշտ լավ լուրեր եմ այնտեղից ձեզ տալու»:

Ցավոք, Արզումանը հանուն մեր կյանքի, բազմաթիվ լեգենդ դարձած հերոսների նման իր կյանքը զոհաբերեց:

Մենք քեզ բացակա չենք դնի:
  
Շմավոնյան Արզումանը ծնվել է 2001թ.-ի հունվարի 21-ին՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։ Սովորել է Արմավիրի մարզի Աղավնատան միջնակարգ դպրոցում։

2019թ.-ի հուլիսի 5-ին զորակոչվել է բանակ։ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին տանկով կատարել է մարտական առաջադրանք և հասել օգնության զինվորներին։ Այդ գործողությունը տեղի է ունեցել Հադրութում, որտեղ Արզումանը կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը, խոցելով զրահատեխնիկան և հետևակը։

2020թ.-ի հոկտեմբերի 29-ի գիշերը անմահացել է։



Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 404+
404+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր