211652_close_icon
views-count15588 դիտում article-date 19:00 30-10-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Ջրվեժի Մայակ թաղամասում. ամեն պահի բնակիչները սպասում են, որ դիտահորը փլվելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն գրեթե 1 տարի է, Երևան քաղաքի Ջրվեժի Մայակ թաղամասի 6-րդ շենքի բնակիչները դիմում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք իրենց իրավասության տակ է, որպեսզի շենքի բակում, մայթին տեղադրված, իրենից վտանգ ներկայացնող դիտահորի հարցը ով կամ ովքեր պետք է լուծեն։

Ֆոտոլրագրողղ Գագիկ Շամշյանի հետ զրույզում բնակիչներն ասում էին. «Մի տարի է, չգիտենք՝ էլ ում դիմենք. Երևանի քաղաքապետարան զանգահարում ենք, ասում են՝ նադայել արեցիք, թաղապետարան զանգահարում ենք, ասում են՝ գրեք, մի բան կանենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Բնակիչներիս կարծիքով՝ դիտահորի պատասխանատուն կամ «Արմենթել»-ն է կամ «Վեոլիա Ջուր»-ը, քանի որ հստակ չգիտենք՝ ով պետք  է վերանորոգի այդ վտանգավոր ու ամեն պահի փլուզման վտանգի ենթակա դիտահորը։ Էլ չենք ասում, որ համատիրություն գոյություն չունի։ Եթե համատիրությունը լիներ, գուցե իրենք մի բան անեին. դիմեին քաղաքապետին, վարչական շրջանի ղեկավարին, բայց, ինչպես միշտ, ասես, խնդիրը ասեղ լինի՝ գցել են դեզի մեջ։

Ուզում ենք հավատանք, որ առաջիկայում, երբ Երևանում ավագանու ընտրություններ լինեն, այդ ժամանակ գուցե վտանգավոր դիտահորը ապամոնտաժվի ու կապիտալ վերանորոգվի, հակառակ դեպքում մի օր դիտահորը կոտրվելու է, ու մարդիկ տուժեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր