211652_close_icon
views-count2473 դիտում article-date 17:47 29-10-2022

Ուկրաինական հետախուզությունը հնարավոր է համարում Խերսոնի ազատագրումը մինչև նոյեմբերի վերջ

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Խերսոնի ազատագրման գործողությունը կարող է ավարտվել մինչև նոյեմբերի վերջ։

Ամերիկյան The Drive-ին տված հարցազրույցում նա նաև ասել է, որ քաղաքն այժմ ունի «ամենապատրաստված և մարտունակ» ռուսական ստորաբաժանումները, որոնց մեծ մասը դեսանտայիններ, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր և ծովային հետեւակայիններ են։

Բուդանովը մանրամասն հարցազրույց է տվել The War Zone նախագծին, որում, ի թիվս այլ բաների, գնահատել է Խերսոնի մարզում մարտունակ ռուս զինվորականների թիվը՝ 40 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր