211652_close_icon
views-count19700 դիտում article-date 10:44 29-10-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Astra-ին և դեպքի վայրից դիմել փախուստի․ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է Մասիս քաղաքի բնակիչ 37-ամյա Արարատ Մնացականյանի վարած Opel Astra մակնիշի հետնամասին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Մնացականյանը հարվածի արդյունքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժում հետաքննություն է սկսվել, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը վարորդի ինքնությունը պարզելու, ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր