211652_close_icon
views-count4489 դիտում article-date 18:06 28-10-2022

Երևանում մոտոցիկլը բախվել է ուղևոր իջեցնող Hyundai-ին, ապա կայանված BMW-ին, մոտոցիկլը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Դավիթ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվել հոկտեմբերի 26-ի Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով։

Այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Կողբացի 33 հասցեի մոտ բախվել են Էդգար Խաչատրյանի վարած Hyundai, Վարդան Դավթյանի վարած BMW մակնիշի ավտոմեեքենաներն ու Աշոտ Շահինյանի վարած մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ավագ պարեկ Նորիկ Մանուկյանի և պարեկ Դ. Հակոբյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ BMW-ն եղել է կայանված, և Hyundai-ը է կանգնել է ճանապարհին, և ուղևորը, երբ դուռը բացել ու իջել է, մոտոցիկլը բախվել է նրան։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր