211652_close_icon
views-count476 դիտում article-date 18:59 27-10-2022

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Ծիծեռանակաբերդ, ծաղիկներ դրել հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության մասին և գրառում արել պատվավոր հյուրերի գրքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր