3826 դիտում
00:15 27-10-2022
Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգի են ենթարկում 150 հազար արցախահայությանը․ Գագիկ Ծառուկյան
Խուսափել վատագույն զարգացումներից Մենք այսօր գտնվում ենք պատմական ծանր և խիստ պատասխանատու շրջանում։
Իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը ստիպում է խոսել բաց՝ առանց որևէ պայմանականությունների ու տողատակերի։
Հայաստանում այսօր ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը։
Սա չի կարող չանհանգստացնել մեր անվտանգության հարցերով մտահոգ որևէ հայի։
Փոքր, բայց հպարտ Արցախի անվտանգությունն այսօր ապահովվում է բացառապես ռուսական խաղաղապահների շնորհիվ։
Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։
Գիտակցու՞մ են սա, թե՞ իրենց համար միևնույն է։
Կարդացեք նաև ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ․ «ՄՕԿ-ը պետք է վերանայի ռուս մարզիկների նկատմամբ կիրառված պատժամիջոցները»․ «Հայաստանի Հանրապետություն» Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար` խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից.
Գագիկ Ծառուկյան Ռուսաստանի հանդեպ տարբեր շրջանակների դեմարշները, չկշռադատված ձևակերպումներն ու քայլերը կարող են նաև Հայաստանի տնտեսությունը հանգեցնել փլուզման։
Գիտակցու՞մ են սա, թե՞ միևնույն է։
Կա՞ գիտակցում, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ապրում են Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ։ Կա՞ գիտակցում, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից։
Բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր խորհրդարանները անցողիկ են։ Մնայուն են ազգային շահերը։
Մենք չենք կարող պետության և ժողովրդի անվտանգությունը, տնտեսական կայունությունը դնել վտանգի տակ։
Իհարկե, Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, հարևանների հետ, բայց դա չի կարող լինել «ընդդեմ Ռուսաստանի» տրամաբանության մեջ։
Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Մեզ պետք է փոխադարձ վստահություն, համատեղ լուրջ ծրագրեր, գործնական աշխատանքային մթնոլորտ, և ծագող հարցերը արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք։
Սա´ պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների առանցքում։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ է գնահատում պատմական ռիսկերը, և իր իմաստնությամբ ու խոհեմությամբ կկարողանա խուսափել վատագույն զարգացումներից։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Նմանատիպ նյութեր
1776 դիտում
20:38 20-05-2021
Այսօր կանգնած ենք իրական բնաջնջման վտանգի առջև․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
487 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1189 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
2008 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում