211652_close_icon
views-count9592 դիտում article-date 20:11 26-10-2022

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Նիվան բախվել է դիմացից համընթաց երթևեկող Կամազի հետնամասին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է դիմացից համընթաց երթևեկող Սունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Թաթուլ Արզումանյանի վարած Կամազ 53212 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 38-ամյա Վ. Մ-ն և 41-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Թամազյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր