211652_close_icon
views-count2062 դիտում article-date 16:46 26-10-2022

Կրեմլում հայտնել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ նախապատրաստվում է, ժամանակի եւ վայրի մասին ավելի ուշ կտեղեկացնեն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ria.ru-ն։

«Մենք արդեն ասել էինք, որ նման եռակողմ հանդիպում է նախապատրաստվում։ Հույս ունենք, որ այն կկայանա։ Ժամանակի եւ վայրի մասին նույնպես լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հոկտեմբերի 31-ին նախատեսվում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը մասնակցելու  համար։

Նմանատիպ նյութեր