211652_close_icon
views-count1650 դիտում article-date 10:14 26-10-2022

Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն ալգելելու մասին լուրին՝ հայտնելով, որ իր մուտքը ՀՀ ևս արգելվել է։

«ՀՀ ներկայիս ղեկավարն արգելել է երկար տարիներ Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Ինձ, ի դեպ, նույնպես», - գրել է նա։

Նմանատիպ նյութեր