211652_close_icon
views-count1716 դիտում article-date 13:12 25-10-2022

Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ. ՊԵԿ-ը տեղեկատվական հոլովակ է հրապարակել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են  համակարգային ենթակառուցվածքները։

ՊԵԿ-ը հայտնում է, որ մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը,

երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը,

մաքսային գործառնությունների բարելավումը,

նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը,

մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։

Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ առավել մանրամասն՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր