211652_close_icon
views-count778 դիտում article-date 14:17 24-10-2022

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Վատիկան

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում:

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի  «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:

Նմանատիպ նյութեր