211652_close_icon
views-count772 դիտում article-date 10:59 24-10-2022

Կուլեբան կոչ է արել բոլոր երկրներին արգելել ռուսական RT հեռուստաալիքի հեռարձակումը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել բոլոր երկրներին արգելել ռուսական պետական RT հեռուստաընկերության հեռարձակումը՝ մեղադրելով հաղորդավար Անտոն Կրասովսկուն ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար: Գրում է «Ազատությունը»։

Կուլեբան Թվիթերում ռուսական հեռուստաեթերից մի հատված է տեղադրել, որում Կրասովսկին հայտարարում է, թե «Ուկրաինա ընդհանրապես չպետք է գոյություն ունենա», և «պետք է վառել ուկրաինացի երեխաներին, որ կարծում են, թե Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքը»:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետ RT-ի հեռարձակումն արգելվել է Եվրամիության երկրներում և Կանադայում:

Ռուսական հեռուստաընկերության մասնաճյուղը դադարեցրել է աշխատանքը նաև Միացյալ Նահանգներում: Միևնույն ժամանակ, շարունակվում է հեռարձակումը, մասնավորապես, արաբերեն և իսպաներեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր