211652_close_icon
views-count1026 դիտում article-date 19:05 23-10-2022

Ողջունում եմ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման կարողությունների գործարկումը. Ռումինիայի ԱԳ նախարար

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ առաքելության գործարկմանը:

«Ես ողջունում եմ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման կարողությունների գործարկումը, ինչպես որոշվել էր ԵՄ արտաքին գործերի խորհրդի կողմից՝ հիմնվելով Հարավային Կովկաս ավստրիացի և լիտվացի գործընկերներիս հետ շրջագայությունից հետո իմ ներկայացրած առաջարկի վրա»,- գրել է դիվանագետը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ 

Նմանատիպ նյութեր