211652_close_icon
views-count9923 դիտում article-date 17:40 23-10-2022

Քեզ բացակա չենք դնի.Գյումրիում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող խաչքար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գագիկ Մկրտիչի Մկրտչյանը ծնվել է 2001թ․ սեպտեմբերի 14-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Սովորել է Գյումրու Վ. Համբարձումյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում:

Գագիկը եղել է շատ աշխույժ, ընկերասեր, աչքի է ընկել իր կատակներով։

Միշտ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել դպրոցի բոլոր միջոցառումներին:

Հաճախել է Գյումրու ժողովրդական պարային անսամբլ, նաև Գյումրու մարզադպրոց` բռնցքամարտի պարապմունքների:

Երկու ոլորտներում էլ Գագիկը ունեցել է մեծ հաջողություններ և արժանացել մի շարք պատվոգրերի:

Մանկության տարիներից Գագիկը դաստիարակվել է հայրենասիրական ոգով:

Էությամբ շատ արի, անվախ ու բարի տղա է եղել ու միշտ ձգտել է օգնել թույլերին։

Այնուհետև ճակատագրի բերումով տեղափոխվում է ՌԴ և ուսումը շարունակում Եկատերինբուրգի մարզի Կամենսկ- ՈՒռալսկի քաղաքի թին 21 դպրոցում: ու որ Գագոն՝ ինչպես ինքն էր սիրում, որ անվանեին իրեն կյանքի մեծ մասն ապրել է ՌԴ-ում, սակայն իր մեջ այնքան մեծ է եղել հայրենասիրության ընկերասիրության զգացումը, մշտապես կապը պահպանել է հայրենիքում ապրող իր մանկության ընկերների հետ։ Բոլորի կողմից սիրված հարգված էր։

Նա իր մոր միակ զավակն էր: պարտքը Ուներ կյանքի բազում նպատակներ վերադառնալ հայրենիք, հայրենիքի հանդեպ, կատարել հերոսական ամուսնանալ, կազմել ընտանիք քանզի ուներ իր ընտրյալը:

Գագոն շատ լավ ձայն ուներ երգում էր Կամենսկ- Ուրալսկի քաղաքի քաղաքային ու մարզային համերգների ժամանակ և արժանանում հանդիսատեսի բարձր գնահատականին:
Նա բաց չէր թողնում սպորտային մարզումները։

Վերջին տարիներին պարապում էր մարտեր առանց կանոնների սպորտաձևով։

2020թ-ին վերադարձավ հայրենիք և օգոստոսի 24-ին զորակոչվեց հայոց բանակ։

Սկզբնական շրջանում եղել է Ասկերանի զորամասում, որից հետո տեղափոխվել է Ջաբրայիլ՝ հիմնական ծառայության:

Ծառայում էր 59/703 զորամասի 5-րդ գումարտակի I վաշտում, որպես ավագ հրաձիգ։

Ադրբեջանի կողմից սանձազերձած պատերազմի ժամանակ առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում ու կռվել արիաբար՝ միաժամանակ օգնելով բազմաթիվ վիրավորների, ընկերներին դուրս բերել մարտի դաշտից :

Հոկտեմբերի 7-ին տեղփոխվում է Հադրութ և իր 14 հոգանոց խմբով մասնակցում թեժ մարտերին։

Հոկտեմբերի 10-ից ընկնում են շրջափակման մեջ։

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին...

Գագիկը սկզբից եղել է անհետ կորածների ցուցակում, որից հետո համացանցից տեղեկանում ենք, որ գերեվարվել է թշնամու կողմից:

Կյանքը հայրենիքի համար չխնայած ու հերոսաբար զոհված հերոսի դին հուղարկավորված է եռաբլուր զինվորական պանթեոնում 2021թ-ի ապրիլի 27-ին։

Արցախի Հանրապետության նախագահի N 2273 հրամանագրով t պարգևատրվում «Մարտական Գագիկը հետմահու ծառայություն>> մեդալով։

Գագիկի և նրա նման հերոսների համար հայրենիքը վերացական հասկացություն չէ, այլ ոգեղեն իրողություն։

Հայ ազգը վիրավոր է, բայց հպարտ է խիզախ Գագիկի նման անմահ հերոսներով, որոնք իբրև հավերժի ճամփորդ, լույս են շողարձակում հետագա սերունդների ճանապարհին։

ՓԱ՜ՌՔ ՔԵԶ ԱՆՄԱՀ ԶԻՆՎՈՐ...

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր