211652_close_icon
views-count37005 դիտում article-date 18:50 23-10-2022

Ավազակային հարձակում՝ Երևանի կենտրոնում. մինչ կժամանեին քրեական հետախույզները, Երևանի գնդի պարեկները փախուստի պահին վնասազերծել են կասկածյալին 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Շիրակի մարզի բնակիչ՝ 38-ամա Դավիթ Գ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 15։00-ին Վարդանանց փողոցի 14/2 հասցեի մոտ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից գումար է պահանջել։ 

Մերժում ստանալուց հետո այդ անձը բռունցքով հարվածել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ եղել է հարյուր ութսուն հազար դրամ։ 

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները տաք հետքերով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետապնդել և բռնել, ապա ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Կամո Զ-ին։ 

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք Կամո Զ-ի հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Նմանատիպ նյութեր