211652_close_icon
views-count1124 դիտում article-date 13:42 23-10-2022

Սլովենիայում նախագահական ընտրություններ են ընթանում

Սլովենիայում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, նախագահական ընտրություններ են անցկացվում։ 

Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, երկրում առավոտյան ժամը 7-ից բացվել է 2999 ընտրատեղամաս, ընտրելու իրավունք ունի մոտ 1,7 մլն քաղաքացի։

Քվեարկությունը կավարտվի ժամը 19։00-ին։ 

Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։ Առաջատար է համարվում այդ երկրի արտաքին գործերի նախկին նախարար Անժե Լոգարը։

Նմանատիպ նյութեր