211652_close_icon
views-count1390 դիտում article-date 16:29 22-10-2022

Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ hոկտեմբերի 21-ին հանդիպել  է ֆրանսահայ մի խումբ կին հասարակական գորիչների հետ։ Այս մասին հայտնում է  Աննա Հակոբյանի գրասենյակը: 

Արվեստագետ, դերասանուհի Կորին Զարզավանջյանը, քաղաքագետ Քլեր Մուրադյանը, գրող Մարինա Դեդեյանը, հայագիտության դասախոս Անահիտ Տոնապետյանը, ՀԲԸՄ Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրեն Նադիա Գործունյանը Աննա Հակոբյանին պատմել են իրենց գործեունեության մասին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում, քննարկվել՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր