211652_close_icon
views-count1624 դիտում article-date 15:46 22-10-2022

Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանի տպավորիչ մեկնարկը, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. NEWS.am

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պարտված Արման Ավագյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Գրում է Sport.News.am-ը։

79 կգ քաշայինների  1/8 եզրափակիչում Ավագյանը պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Գամկրելիձեին (5:7), որը հասել է եզրափակիչ եւ իրավունք տվել հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Արման Ավագյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել է Շվեցարիան ներկայացնող Տանգույի Դարբելային, երկրորդ սփոփիչում 10:0 հաշվով վսահ հաղթանակ տարել Իսրայելի ներկայացուցիչ Իյան Բոնդարի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում Ավագյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ:

Երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ):

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ:

Հրայր Ալիխանյանը նույնպես մեկնարկել է որակավորման փուլից եւ 12:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Դիմիտար Ատանսովի նկատմամբ, իսկ Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով շրջանցել է Իսպանիայի ներկայացուցիչ Խայմե Գարսիա Զոզայա Գիլյենի արգելքը:

Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Վազգեն Թեւանյանը: Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է: