211652_close_icon
views-count3300 դիտում article-date 12:57 22-10-2022

Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից. Աննա Հակոբյան

Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ այս մասին իր Ֆեյսբուքի էջում  հայտնել է  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ եւ ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, եւ մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր