211652_close_icon
views-count2142 դիտում article-date 23:19 21-10-2022

ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային անվտանգությունը:

Tass գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հոկտեմբերի 21-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը։ Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցերը, այդ թվում ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ Օսթինը ՌԴ պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է կողմերի միջև հաղորդակցության ուղիների պահպանման կարևորության մասին:

Պենտագոնը նաև հայտնել է, որ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:

Նմանատիպ նյութեր