211652_close_icon
views-count1826 դիտում article-date 23:45 21-10-2022

Էկոնոմիկայի փոխնախարարը կմասնակցի «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորման հանդիպմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը և նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանին կմասնակցեն «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորման հանդիպմանը։ 

Նրանց գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանին 2022 թվականի հոկտեմբերի 23-27-ը գործուղել Ճապոնիա (Օսակա)՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորման հանդիպմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Փաստաթղթի մեջ նա նշված է. «Արմեն Արզումանյանի և Լիլիթ Հակոբյանի՝ Ճապոնիա գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Նմանատիպ նյութեր