211652_close_icon
views-count2997 դիտում article-date 13:43 21-10-2022

Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի խոշոր մարզերում օդային տագնապ է հայտարարվել. Ռուսաստանը C300 հրթիռներով հարվածել է Զապորոժիեին

Ուկրաինայի Կիևի, Օդեսայի, Չեռնիգովի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում է ria.ru-ն:

Մինչդեռ korrespondent.net-ը, գրում է, որ ռուսական զորքերը C300 հրթիռներով հարվածել են Զապորոժիեին, ոչնչացվել է բնակելի շենք և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։

«Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, կա երեք վիրավոր, տվյալները ճշտվում են։
Հարձակման հետևանքով բնակելի բազմահարկ շենքում վնասվել է գազահամակարգը, հրդեհ է բռնկվել, քանդվել է պատ։ Տեղում արդեն աշխատում են մասնագիտացված ծառայություններ»,- ասել է նա։

Բացի այդ, հարվածներ են եղել ենթակառուցվածքների օբյեկտներին:

Նմանատիպ նյութեր