Երևանում անցկացվում է GGF համաժողովը․ ՄԻՊ-ը մասնակցել է պանելային քննարկմանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, մասնակցել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» Արևելյան Հարևանության տարածաշրջանի ամենամյա համաժողովի պանելային քննարկմանը: Պաշտպանը ելույթ է ունեցել «Երկրի առաջընթացը բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով: Հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
Խոսելով բարեփոխումների խոչընդոտների, մարտահրավերների մասին՝ Գրիգորյանը ասել է. «Առաջին հերթին ամենամեծ մարտահրավերն անվտանգության անմիջական սպառնալիքներն են և շատ անկայուն անվտանգային իրավիճակը երկրում և տարածաշրջանում»:
Պանելային քննարկմանը մասնակցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Համաժողովին ներկա էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության դեսպան Ջոն Գալագերը:
Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF) խիստ արձագանքող, հարմարվողական և պահանջարկի վրա հիմնված հիմնադրամ է, որը հիմնականում կենտրոնացած է մի շարք զարգացող երկրներում կառավարման և տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար տեխնիկական աջակցություն տրամադրելու վրա: 2017 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունը հավանություն է տվել «Լավ կառավարման հիմնադրամի» ընդլայնմանը՝ ներառելով Հայաստանը: Այս տարի Արևելյան հարևանության տարածաշրջանի GGF համաժողովը հոկտեմբերի 19-21-ը անց է կացվում Երևանում: