2104 դիտում
15:05 20-10-2022
Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի մոբիլիզացիան. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։
«Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջ մոբիլիզացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ադրբեջանն է սանձազերծել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, իսկ 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Նույն հարցազրույցում Մակրոնը պնդել էր, որ Ռուսաստանը թեժացնում է տարածաշրջանում իրավիճակը Ադրբեջանի օգտին: «Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», - հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր
1676 դիտում
15:53 29-04-2022
Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
6023 դիտում
15:58 02-06-2019
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված
Այս բաժնից
1174 դիտում
21:47 26-01-2025
Ըստ exit poll-ի` Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն
1090 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
976 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության