939 դիտում
13:37 19-10-2022
Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ճնշող մեծամասնությունը կատարվել է ռուսական բանակի կողմից. ՄԱԿ
Ռուսական զորքերն են պատասխանատու ռազմական հանցագործությունների ճնշող մեծամասնության համար, որոնք կատարվել են Ուկրաինայում լայնածավալ ներխուժման ժամանակ, ասվում է ՄԱԿ-ի Ուկրաինայի հետաքննության հանձնաժողովի կողմից Գլխավոր ասամբլեայի համար պատրաստված զեկույցում: Գրում է «Ազատությունը»։
Ըստ զեկույցի հակիրճ ամփոփագրի՝ ռազմական իրադարձությունները Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի, Խարկովի և Սումիի շրջաններում, ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը հետաքննում է փետրվարի վերջից։
Հանձնաժողովի փորձագետներն այցելել են 27 բնակավայրեր՝ այնտեղ հարցազրույցներ վերցնելով ավելի քան 190 տուժածներից ու վկաներից։
Հանձնաժողովի փորձագետները փաստագրել են պայթուցիկ զենքի կիրառմամբ բնակավայրերում անկանոն հարձակումների դեպքեր:
Ըստ զեկույցի՝ ռուս զինծառայողների հարձակումների փաստեր են արձանագրվել փախուստի փորձ կատարած քաղաքացիական անձանց վրա։
Զեկույցը նաև թվարկում է «արտադատական հաշվեհարդարների, ապօրինի կալանավորման, խոշտանգումների, վատ վերաբերմունքի, բռնաբարության և սեռական բռնության այլ ձևեր, որոնք իրականացվել են չորս շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի կողմից բռնակցված տարածքներում»։
«Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների լրջությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհերքելի անհրաժեշտություն կա», - ասված է երեկ հրապարակված ամփոփագրում:

Նմանատիպ նյութեր
608 դիտում
10:27 22-02-2014
Հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը կուսակցական է․ Առավոտ
34647 դիտում
10:39 20-06-2018
ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել․ «Ժամանակ»
Այս բաժնից
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում