Հնդկաստանում Սուրեն Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես, ծանոթացել ցուցանմուշներին
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:
ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: