211652_close_icon
views-count30398 դիտում article-date 16:11 18-10-2022

Երևանում այսօրվանից սկսվել են մայրաքաղաքում վտանգ ներկայացնող ծառերի էտի աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօրվանից մայրաքաղաքում մեկնարկում են էտի աշխատանքներ, որոնք կիրականացվեն 2 ուղղությամբ՝ սանիտարական եւ սաղարթի ձեւավորման։

Կկատարվեն թեթեւ թարմացման աշխատանքներ՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ չի իրականացվել սանիտարական էտ, եւ քաղաքում առկա են չորացած, դրոշակաձեւ սաղարթ ստացած ծառեր, որոնք պատված են բնաշիվերով, ունեն ոչ կոկիկ, թափթփված տեսք եւ կորցրել են դեկորատիվ տեսքը նաև վտանգ են ներկայացնում:

Ընդգրկված է մեկ այլ աշխատանք՝ թարմացում, որը կիրականացվի մինիմալ ինտենսիվությամբ, կընդգրկի Մաշտոց պողոտայի սոսիների գծային տնկարկը, որը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խորը էտ եւ հետագայում այլեւս չի թարմացվել:

Առկա են ծառեր, որոնք բնակիչների համար ստեղծում են անհարմարություններ: Իրենց ծավալով մեծացած են, առկա են ճյուղեր, որոնք դուրս են մնացել հիմնական սաղարթից եւ տեղաբաշխված են ոչ ճիշտ անկյան տակ: Ավելին՝ խախտված է ծառերի սաղարթի թափանցելիությունը եւ խախտված է ծառերի ներսում օդի անցանելիությունը: Ուստի, աշնան վերջում, երբ ավարտին է մոտենում ծառերի վեգետացիան, կիրականացվի սոսիների թեթեւ թարմացման՝ ձեւավորման էտ: Հաշվի առնելով, որ սոսին համարվում է Երեւանի խորհրդանիշը եւ յուրաքանչյուր երեւանցու համար ունի նշանակություն, աշխատանքները կկատարվել նվազագույն  վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը:

Այնուհետեւ կկատարվեն էտված ծառերի ոռոգում եւ սնուցում: Ստույգ ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր