211652_close_icon
views-count1001 դիտում article-date 14:14 18-10-2022

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Նախարար Փամբուխչյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ:

Գերատեսչության ղեկավարը համագործակցության հնարավոր ուղղություններ դիտարկելու համար առանձնացրել է մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես, սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ԱԻՆ հոգեբանական ծառայության կարողությունների կիրառմամբ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում աղետներին հոգեբանական պատրաստվածության բարձրացման ծրագրերի համատեղ իրականացումը, դպրոցների բուժանձնակազմի վերապատրաստման հնարավորությունը՝ արտակարգ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման կարողությունների զարգացման նպատակով։

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը սերտորեն գործակցելու մանկապարտեզների, դպրոցների, բուհերի աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում։ 

Նմանատիպ նյութեր