211652_close_icon
views-count2001 դիտում article-date 11:51 18-10-2022

Ռուսական գերությունից վերադարձել է 108 ուկրաինուհի

Ավելի քան հարյուր ուկրաինուհի վերադարձել է ռուսական գերությունից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այսօր մեզ հաջողվեց իրականացնել գերիների հերթական լայնածավալ փոխանակումը։ Հատկապես զգացմունքային և իսկապես առանձնահատուկ՝ մենք գերությունից ազատեցինք 108 կնոջ։ Դա առաջին ամբողջովին իգական սեռի ներկայացուցիչների փոխանակումն էր։ Մայրերն ու դուստրերը գերության մեջ էին, նրանց սպասում էին իրենց հարազատները»,- Երմակը։

Հաղորդվում է, որ ազատ արձակված աղջիկներն ու կանայք կանցնեն բուժզննում և վերականգնում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր