211652_close_icon
views-count1322 դիտում article-date 22:37 17-10-2022

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությումը կհանդիպի ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում  է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, hոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։  Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։ 

Ըստ աղբյուրի՝ ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու  արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։  Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։

Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։

Նմանատիպ նյութեր