211652_close_icon
views-count27617 դիտում article-date 16:35 17-10-2022

Երևանում 32-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Քնքուշ Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանցյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 61-ամյա Ժյուլետա Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր