211652_close_icon
views-count1323 դիտում article-date 14:57 17-10-2022

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են քաղաքացիական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտնում է  ԵՄ Խորհրդի կայքը։

Նշվել է, որ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմ կուղարկվի Եվրամիության 40 փորձագետ՝ «տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության եւ հաշվետվողականության համար»։

ԵՄ Խորհրդի տեղեկության համաձայն՝ քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին որոշումը հաջորդել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի հոկտեմբերի 6-ի հանդիպմանը Պրահայում։ Հավաստիացվել է, որ առաքելությունն ուղարկվել է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, ինչպես նաեւ «վստահության ամրապնդմանը եւ երկու պետությունների միջեւ միջազգային սահմանազատման իրականացմանն աջակցելու» համար։

Նմանատիպ նյութեր