211652_close_icon
views-count1330 դիտում article-date 09:10 17-10-2022

ԱՄՆ-ում համալսարանական կամպուսի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներ

ԱՄՆ-ի Հարիսոնբուրգ քաղաքի համալսարանական կամպուսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հետևանքով 8 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով քաղաքի իշխանություններին։

«Միջադեպի հետևանքով 8 մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, որոնք նրանց կյանքին չեն սպառնում»,- ասված է քաղաքային իշխանությունների թվիթերյան էջում հրապարակված հայտաարության մեջ։ Հաղորդվում է, որ կասկածյալը ձերբակալվել է։

Տեղի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել կամպուսի մոտակայքում, սակայն տուժածները համալսարանի ուսանողներ չեն։

Նմանատիպ նյութեր