211652_close_icon
views-count16280 դիտում article-date 10:43 16-10-2022

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 33-ամյա վարորդը ՌԴ համարանիշներով Hyundai Solaris-վ բախվել է բետոնե ջրհորդանին  և կողաշրջվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Խաչատրյանը Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իր վարած Hyundai Solaris մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճանապարհի եզրին գտնվող բետոնե ջրհորդանին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 30-ամյա Ռիմա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր