211652_close_icon
views-count21198 դիտում article-date 20:12 16-10-2022

Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը, և 15-ամյա մոպեդավարին մահ պատճառած Kia-ի վարորդը, ով Լեհասատանի քաղաքացի է, դատարանից ազատ արձակվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտմեբրեի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 14-ին Երևանում իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ, 15-ամյա Հովհաննես Մ.-ի մոպեդին հարվածելու, նրան մահ պատճառելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժել է քննչական բաժնի պետի միջնորոդությունը, և կասկածյալը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է  ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։ 

Բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեցաված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ֆելիքս Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Սուրեն Ավագյանը։ 

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Սամվել Սամվելյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Kia մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է բախման տեղից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Ու վարորդի անվտանգությունը պահպանելու նպատակով գնդի հրամանատար Ա․ Իսախանյանի հանձնարարականով՝ պարեկները նրան վերցրեցին իրենց հսկողության տակ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր