211652_close_icon
views-count3148 դիտում article-date 19:07 15-10-2022

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կյանքի է կոչում աննախադեպ ծրագիր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերականգնում է մայրաքաղաքի երբեմնի անտառները:

Ներկայում Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ շուրջ 8 ու կես հեկտար տարածության վրա, իրականացվում են անտառտնկման աշխատանքներ:

Շուտով նախկին անխնամ տարածքում տնկվելու են շուրջ 3000 ծառ եւ նույնքան էլ՝ թուփ. Ի դեպ, կազմակերպոտթյունը գարնանը 2 հեկտար տարածքի վրա իրականացրել է անտառտնկման աշխատանքներ, աշնանն էլ կիրականացնի եւս 6 ու կես հեկտարի վրա:

Մարզահամերգային համալիրի ձախակողմյան հատվածում անցկացվել է ոռոգման նոր ցանց, ինչի շնորհիվ ոռոգումը կիրականացվի անձրեւացնող համակարգով:

Տարածքից տեղափոխվել են շուրջ 300 բեռնատար աղբ եւ չորուկներ:

Ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ կազմված անտառագիտության ոլորտի լավագույն մասնագետներից՝ անտառը ճիշտ եւ գրագետ հիմնելու նպատակով:

Մասնագետները վստահեցնում են, որ տնկվելու են առողջ ծառեր:

Նախքան ծառատունկը կատարվելու է ֆիտոսանիտարական դիտարկում:

Չնայած, որ տեղանքի անհարթությունն առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, բայցեւայնպես մասնագետների ճշգրիտ աշխատանքի շնորհիվ վթարներ չեն գրանցվել:

Տնկման աշխատանքները կիրականացվեն ըստ ժամանակացույցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր