211652_close_icon
views-count7190 դիտում article-date 18:52 15-10-2022

Հոկտեմբերի 15֊ը Արտաշատի համար երկակի տոն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հ
Այսօր` հոկտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Չորս Ավետարանիչների տոնը:Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Նրանք են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը:

Մատթեոսը և Հովհաննեսը 12 առաքյալներից էին, իսկ Մարկոսն ու Ղուկասը՝ 70-ից:

Այս առիթով, ընդառաջ թեմի առաջնորդի խնդրանքին՝ Վեհափառի Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ բերվեց Սուրբ Մատթեոս Ավետարանչի մասունքարանը և դրվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում, Սուրբ Պատարագի ընթացքին, հավատացելոց երկրպագության համար։

Սուրբ Պատարագի սկիզբը եղավ ժամը 11։00։

Պատարագին մասնակցեցին ոչ միայն Արտաշատ համայնքի բնակիչները, այլ նաև 12 թեմերի առաջնորդները։

Մասունքը Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի բերելուց անմիջապես հետո սկսվեց պատարագը, որի ընթացքում հնչեցին մի շարք օրհներգեր և շարականներ։

Իսկ պատարագի վերջում հոգևոր հայրը դիմեց ներկաներին .

Այսօր ես ուզում եմ իմ խորհին շնորհակալությունն հայտնել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին, որ ինձ առիթ տվեց այսօր այս գեղեցիկ տոնի առիթով ձեզ հետ միասին աղոթել և սուրբ պատարագ մատուցել։

Ես գալիս եմ հեռավոր Միացյալ Նահանգներից, որտեղ ձեր քույրերն ու եղբայրներմ են ապրում, ովքեր միշտ իրենց արմատները և հայրենիքը հիշում են։

Աղոթեցե՜ք նախ ձեր իսկ մեղքերի համար, աղոթեցե՜ք ձեր քույրերի ու եղբայրների համար։

Եթե հայ ժողովուրդը միաբերան աղոթե, ապա Աստծո հրաշքը տեղի կունենա այս երկրում։

Արտաշատի համար երկակի տոն է քանի, որ այսօր նաև Արտաշատի հիմնադրաման 2211 ամյակն էր ինչի առթիվ շնորհավորակն ուղերց հղեց նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը.

Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ այսօր լրանում է Արտաշատի հիմնադրման 2211-ամյակը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:

Հիրավի մեծ պատիվ ու հպարտություն է ապրել մի համայնքում, որը երբեմնի հզոր ու զարգացած մայրաքաղաքի, ժամանակի ամենահայտնի քաղաքներից մեկի՝ հինավուրց Արտաշատի իրավահաջորդը, նրա անվան ու անցած պատմական ուղու կրողն է։

Վստահ եմ, որ բոլոր արտաշատցիների համար թանկ ու հարազատ է մեր մեծ համայնքը, և բոլորիս միասնական ու նվիրական ջանքերով այն կդառնա ավելի շեն, բարեկարգ ու զարգացած բնակավայր:

Շնորհավո՛ր տոնդ, մեր հինավուրց ու նոր քաղաք, թո՛ղ դարերում հավերժ լինի երթդ։

Հեղինակ` Գեղեցիկ Բալեյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր