211652_close_icon
views-count7206 դիտում article-date 16:15 15-10-2022

«Մենք հետագայում ունենք շատ ավելի դժվար ճանապարհ անցնելու». Արկադի Թամազյան․ «Առավոտ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի երդմնակալության արարողությունը: Գրում է «Առավոտը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին բաց քվեարկությամբ ընտրված ավագանու անդամները համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները:

Այսօր իր խոսքում Թամազյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իր թիմի ավագանու անդամներին, որոնց հետ միասին կարողացան հաղթահարել այս փուլը՝ հույս հայտնելով, որ հետագայում կունենան բեղմնավոր աշխատանք. «Մենք հետագայում ունենք շատ ավելի դժվար ճանապարհ անցնելու բոլորով եւ հավատացած եղեք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Բայց այն նպատակները, որը որ դրել ենք, եւ այն ճանապարհը, որ պետք է  անցնենք՝ համոզված եմ, որ անցնելու ենք՝ եւ՛ մարդկային, եւ՛ բարոյական եւ ամեն օրինական ճանապարհով՝ ի շահ մեր ժողովրդի, մեր Ալավերդի խոշորացված համայնքի»:

Երդմնակալությանը ներկա էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+

Նմանատիպ նյութեր