211652_close_icon
views-count19226 դիտում article-date 14:22 15-10-2022

Կրակոց Արարատի մարզում․ 22-ամյա երիտասարդը «աջ ազդրի առաջային մակերեսի օտար մարմին» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի առաջային մակերեսի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Պետիկ Հ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Պետիկ Հ․-ն նշված վնասվածքը ստացել է հոկտեմբերի 13-ին ժամը 21։50-ի սահմաններում իրենց տան բակում իր մորեղբոր որդի՝ 17-ամյա Արգիշտ Խ-ի կողմից վիրավորին պատկանող «Տիր» տիպի զենքով, ըստ նախնական տեղեկությունների՝ պատահաբար կրակելու հետևանքով։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր