211652_close_icon
views-count9217 դիտում article-date 17:20 14-10-2022

Ծնունդդ շնորհավոր, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան, մեր գործընկեր Վարդան Թադևոսյան 

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մեր գործընկեր, Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանի ծննդյան օրն է։

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է Վ. Թադևոսյանին, ցանկանում ամենայն բարիք՝ առողջություն և երկար տարիների կյանք, ու նրան է ուղղում ծննդյան աղոթքը։

Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից եւ իմ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո եւ զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն եւ եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան եւ օգտվեն: Եւ ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական եւ հավիտենական կյանքով ապրեմ Քո արքայության մեջ, Քո լույսի շնորհքով, որովհետեւ դո՛ւ ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն. Քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն...

Նմանատիպ նյութեր