211652_close_icon
views-count8718 դիտում article-date 19:23 13-10-2022

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ Երևանի վարչական շրջանում էր. այս անգամ կանգառը Քանաքեռ-Զեյթունն էր, նրան դիմավորեց վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական հերթական շրջայցը կատարեց մայրաքաղաքում։ 

Այսօր Տ. Ավինյանը եղավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հետ նախ տեղում ծանոթացավ վարչական շրջանի բնակիչներին հուզող խնդիրներին, ապա թաղապետի և իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկեցին 
խնդիրները կարճ ժամանակում լուծելու հետագա անելիքները։

Վաղը նույնպես Տ. Ավինյանը լինելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Երեկվանից ենք իմացել, որ փոխքաղաքապետը գալու է մեր վարչական շրջան։ Գովելի է դա, բայց էնպես չի, որ թաղապետը իմացավ, որ քաղաքապետի տեղակալը գալու է, ինքը նույնպես էկավ։ Աշխատանքային ժամերից հետո մեր թաղապետին հաճախակի տեսնում ենք վարչական շրջանի փողոցներում բնակիչների հետ շփվելիս, անմիջական զրույցներ ունենալիս ու հասկանում ենք, որ քաղաքի տղեն ուրիշ ա, որ նա քիթը տնկած չի նայում իր բնակչին։ Բնակիչներս էլ խնդիր ունենալու դեպքում առանց քաշվելու դիմում ենք թաղապետի օգնությանը, ու խնդիրները հնարավորության սահմաններում կարճ ժամանակում լուծվում է։ Բայց որ խնդիրները երկնքի աստղերից շատ են, դա անհերքելի է, ու գոհ ենք, որ բազմաթիվ պրոբլեմներ մեր թաղապետի ու նրա թիմի համատեղ աշխատանքի արդյունքում լուծվում են։ Իսկ երբ թաղապետին արդեն միացել են քաղաքային իշխանությունների ամենաբարձր պաշտոնյաները՝ քաղաքապետն ու փոխքաղաքապետը, հաստատ վստահ ենք, որ ոչ միայն կշահի մեր վարչական շրջանը, այլև Երևանը»։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+

Նմանատիպ նյութեր