211652_close_icon
views-count26941 դիտում article-date 12:56 13-10-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Պռոշյան գյուղում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը․  Volkswagen-ը վերածվել է մետաղի ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պրոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 34-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 32-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել Mercedes-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հվանդանոց գնալուց, հայտնելով, որ ինքը չի տուժել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Արման Գրիգորյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։

Վթարի փաստով ավագ տեսուչ Ա․ Գրիգորյանի կողմից նյութեր են նախպատրաստվում։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինության տարածքում։

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր