211652_close_icon
views-count45057 դիտում article-date 23:22 12-10-2022

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Նոյեմբերյանում ապակիով բարձված Գազելը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սերգեյ Գ-ն իր վարած ԳԱԶ 33021 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին և կողաշրջվել, իսկ ավտոմեքենայի կցորդիչը գլխիվայր շրջվել է, որի վրա բարձած է եղել ապակի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սերգեյ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեբերյան» ԲԿ։

Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր վարորդին դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Նոյեմբերյանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին մինչև «Նոյեմբերյան» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավագյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ավտոմեքենան դարձի բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր