211652_close_icon
views-count23859 դիտում article-date 17:19 12-10-2022

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզի լեգենդար Արջուտ գյուղում․ Շրջակա միջավայրի նախարարն ու Լոռու մարզպետը «արջի քուն» են մտել, իսկ տոննաներով աղբից առաջացած ծուխը իր սև գործն է անում գյուղի նկատմամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ամիս է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ մի քանի տարի է՝ փորձել են Լոռու մարզպետարանից, Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ հստակ պատասխան, թե ի վերջո ինչն է պատճառը, որ Լոռու մարզպետարանն ու Շրջակա միջավայրի նախարարությունը լուծում չեն տալիս այն խնդրին, որը վերաբերում է աղբահանությանը։

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ֆոլոտլրագրող Գագիկ Շամշյանի գետ զրույցում գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Արդեն մի քանի տարի է՝ դարձել ենք Լոռու մարզետարանի և Շրջակա միջավայրի նախարարության ձեռքին պատանդ։ Չենք կարողանում մաքուր օդ շնչենք։ Աղբատար մեքենաները իրենց աղբը տեղափոխում են գյուղի վերևի հատված, որտեղ մի քանի տարում ստեղծել են մինի աղբանոց։ 

Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում բնության ու մարդկանց նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերեն։ 

Ավտոմեքենաներով աղբը բերում, լցնում ու հեռանում են։ Էլ չենք ասում, որ երբ վառում են այդ աղբը, ծուխն իր թունավոր գազերով տարածվում է ողջ գյուղով մեկ։ Էնքան անփույթ են, որ առավոտ 6-ին արդեն ողջ գյուղով մեկ շան հոտ է տարածվում։

Ում ասես՝ դիմել ենք։ Ոչ մի օգուտ։ Եթե առաջ գյուղում բերքն այնքան մաքուր էինք ստանում, ապա հիմա մեր ստացած բերքից էլ ենք արդեն հիասթափվում։ Ամառներն էլ չենք կարողանում լվացքը դրսում փռենք։ Սպիտակ լվացքը փռում ենք՝ սև հավաքում ենք։ 

Հետաքրքիր է՝ էդ հոտը, որ մենք ենք շնչում, Լոռու մարզպետարանի ու Շրջակա միջավայրի նախարարության մեծն չինովնիկները 1 օր կշնչեն․․․ Հավատացած ենք մի ժամ էլ, որ մնան գյուղում, էդ հոտից «մակարովի գյուլի» նման կփախնեն։ 

Նախատեսել էինք բողոքի ակցիաներ անեինք, ընդհուպ փակելով միջպետական ճանապարհը, բայց ասեցինք՝ չդմինեք այդ ծայրահեղ քայլին ու հնարավորություն տանք Լոռու մարզպետին ու Շրջակա միջավայրի նախարարին, որպեսզի խելք-խելքի տան ու էս հարցը լուծեն։ Իսկ եթե լուծում չգնվեց, մի քանի տարի հետո էս ծաղկող գյուղը կդատարկվի։ Իսկ մենք չենք ուզում արտագաղթենք։

Անում ենք ամեն ինչ՝ օր-օրի գյուղը շենացնելու, ավելի բարեկարգ դարձնելու համար։ Իսկ դրա թիվ մեկ խնդիրներից մեկը նաև գյուղը էկոլոգիական աղետից պաշտպանելն ու փրկելն է։

Առաջիկայում եթե Լոռու մարզպետարանն ու Շրջակա միջավայրի նախարարությունը հետևություններ չարեցին, էլ չենք նայելու, թե ինչ վիճակ է տիրում երկրում, դիմելու ենք կտրուկ քայլերի, որպեսզի էս աղբավայրը վերացնեն։ Արդեն էն աստիճանի է աղբը կուտակվել, որ 1,5 կմ -անոց ճանապարհին արդեն լցնում են իրենց աղբն ու հեռանում։

Երանի ենք տալիս, որ քամի չլինի, որ էդ գարշահոտությունն ու ծուխը գյուղն իրենով չանի։ Ու դրա պատճառով էլ տարեց մարդիկ ու երեխաներն արդեն ունեն առողջական խնդիրներ»։

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է արել, ինչը հաստատում է, որ գյուղացիները չեն ստում։ Դեռ մի բան էլ թեթև են ներկայացնում իրավիճակը։ Ու 1,5 կմ-անոց ճանապարհը լցված է տարբեր տեսակի աղբով, որը տեղափոխել են Լոռու մարզի տարբեր վայրերից։

Մնում է Կառավարությունը և Շրջակա միջավայրի նախարարությունը, հանձինս նախարար Հակոբ Սիմիդյանի, ով դեռ նախորդ իշխանությունների դեմ ակտիվ պայքար էր տանում նաև բնության պահպանության համար, հիմա գոնե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին մի թեթև «բզի», որպեսզի վերացնեն այն խոզանոցը, որը հիմա տիրում է Արջուտ լեգենդար գյուղի հարակից տարածքներում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր