211652_close_icon
views-count619 դիտում article-date 15:31 12-10-2022

ԱՄՆ-ն և Հունաստանը քննարկել են Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնումը հունական տարածքում

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյլերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի հետ քննարկել է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները Հունաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը»-ը, հաղորդել Է Պենտագոնը:

«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սուդա ծովախորշում եւ Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման շուրջ՝ ՆԱՏՕ-ի դաշինքին աջակցությունը ուժեղացնելու համար, հատկապես Միջերկրական ծովի արեւելյան մասում, Բալկաններում, Սեւ ծովում եւ ՆԱՏՕ-ի հարավային թեւում»,-ասված Է մամուլի տեղեկագրում:

Կողմերը նաեւ նշել են Ալեքսանդրոպուլիսի նավահանգստի նշանակությունը «դեպի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ կայուն մուտք ունենալու» եւ, հատկապես, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»:

Բեյքերը շնորհակալություն Է հայտնել Հունաստանին Ուկրաինային աջակցելու համար եւ արտահայտվել հույն-թուրքական երկխոսությունը շարունակելու օգտին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք։

Նմանատիպ նյութեր